Տաղանդավոր դերասաններ, որոնք արժանի են, սակայն չունեն «Օսկար». AdMe.Ru (լուսանկարներ)
Ստորև ներկայացված դերասաններն ունեն ամեն ինչ` տաղանդ, միլիոնավոր երկրպագուներ, ներքին հմայք, արտաքին գրավչություն։ Միայն նրանց անունները կարող են բազմահազար հանդիսատես հավաքել աշխարհի տարբեր կինոթատրոններում:
Այնուհանդերձ, որքան էլ զարմանալի է, Ամերիկյան կինոակադեմիան դեռևս ըստ հավուր պատշաճի չի գնահատել նրանց տաղանդն ու բաղձալի «Օսկար» մրցանակ չի շնորհել։
AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է այն դերասաններին, որոնք դեռևս իրենց ձեռքերում չեն պահել ցանկալի արձանիկը.
Բրեդ Փիթ
Հարյուրավոր ֆիլմերում նկարահանված դերասանն իր կարիերայի ընթացքում թեև 3 անգամ ներկայացվել է «Օսկարի», սակայն երբևէ չի հաղթել։


Ջոնի Դեփ
Հիանալի դերասանը, ով վայելում է հանդիսատեսի սերը, ևս 3 անգամ ներկայացվել է, սակայն՝ ապարդյուն:



Ռեյֆ Ֆայնս
Հմայիչ բրիտանացու մասնակցությամբ ֆիլմերից 2-ը` «Շինդլերի ցուցակը» և «Անգլիացի հիվանդը» արժանացել են 7 և, համապատասխանաբար, 9 «Օսկար» մրցանակի, սակայն Ֆայնսն առայսօր մնացել է ձեռնունայն։



Ջիմ Քերի
Աշխարհի, թերևս, ամենահայտնի երգիծական դերասանը, ով նաև կերպարանափոխության մեծ վարպետ է, նույնիսկ չի էլ ներկայացվել «Օսկարի»:


Քիանու Ռիվզ
2000-ական թվականների գլխավոր կինոիրադարձության` «Մատրիցայի» հերոս Քիանու Ռիվզը ևս շարունակում է «երազել» բաղձալի արձանիկի մասին:


Թոմ Քրուզ
Մարտաֆիլմերի աստղ Թոմ Քրուզը 3 անգամ ներկայացվել է «Օսկարի», սակայն Ամերիկյան կինոակադեմիան ըստ հավուր պատշաճի չի գնահատել նրա տաղանդը:


Բիլ Մյուրեյ
Հիմնականում երգիծական ժանրում նկարահանվող դերասանն «Օսկարի» է ներկայացվել 1 անգամ` 2003թ., սակայն մրցանակ չի ստացել: Այնուհադերձ, «Թարգմանության դժվարությունները» ֆիլմում իր դերակատարման համար նա ստացել է «Ոսկե գլոբուս»:

Լեոնարդո դի Կապրիո
Բազմաբնույթ ու տաղանդաշատ դերասանը թեև հայտնի է իր մեկը մյուսից փայլուն դերերով, այնուհանդերձ՝ «Օսկարը» շարունակում է անհասանելի մնալ: Անցյալ տարի, երբ Դի Կապրիոն հերթական անգամ առաջադրվեց և նորից չհաղթեց, համացանցում տարածվեցին անթիվ-անհամար ծաղրական մեմեր։












