Moby-ն հուշագրություններ կգրի իր 50-ամյակի առթիվ
Ռիչարդ Մելվիլ Հոլը, ով առավել հայտնի է Moby անունով, պատրաստվում է Porcelain խորագրով հիշողությունների գիրք թողարկել, գրում է buro247.ru-ն:
Երաժիշտը որոշել է գրական գործունեությամբ զբաղվել և կիսվել իր կյանքի հիշողություններով իր ծննդյան 50-ամյակի առթիվ։
Moby-ի հուշագրությունների գիրքը վաճառքում կհայտնվի 2016թ. հունիսին։ Այն կպատմի երիտասարդ Հոլի մասին, ով 1980-ականներին է սկսել իր երաժշտական կարիերան: Գիրքը նվիրված կլինի ոչ միայն Moby-ի ստեղծագործական կյանքին, այլև կպարունակի նրա փիլիսոփայական մտքերը։










