Վենետիկի դիմակահանդեսի հյուրերին կստիպեն հանել դիմակները
Իտալիայի հյուսիսային Վենետո շրջանի նահանագապետ Լյուկ Ձայյան Փարիզի ահաբեկչություններից հետո հանդես է եկել Վենետիկ մուտքի վերահսկողությունն ուժեղացնելու առաջարկով:
Ինչպես փոխանցում է Euromag-ը` Վենետիկում մտադիր են պարզել Վենետիկյան հայտնի կառնավալի բոլոր հյուրերի ինքնությունը: «Իսլամական պետության»` Իտալիային ուղղված սպառնալիքներից հետո կազմակերպիչները որոշել են առանց դիմակների անցկացնել այս տարվա միջոցառումը:
Կառնավալը կսկսվի հունվարի 23-ին: Ամեն տարի այդ ժամանակ միլիոնավոր զբոսաշրջիկներ են ժամանում Վենետիկ` մասնակցելու շքեղ տոնակատարությանը:












