Billboard ամսագիրը հրապարակել է բոլոր ժամանակների լավագույն ռեփերների ցուցակը
Billboard ամերիկյան շաբաթահանդեսը հրապարակել է բոլոր ժամանակների լավագույն ռեփ կատարողների ցուցակը, որը գլխավորել է Notorious B.I.G.-ը:
Ինչպես գրում է Lenta.ru-ն` երկրորդ և երրորդ հորիզոնականներում են հայտնվել Jay Z-ն և Էմինեմը: Ցուցակում բոլոր կատարողները ամերիկացիներ են:
Ցուցակում են հայտնվել նաև Ռաքիմը, Andre 3000-ը, Լորին Հիլը (միակ կին կատարողը ցուցակում), Nac-ը, Ghostface Killah-ը, Քենդրիկ Լամարը և Լիլ Ուեյնը:











