Իսրայելում հայկական բացառիկ ժառանգության մասին ֆիլմն արդեն հասանելի է համացանցում (տեսանյութ)

16:31 • 17.11.15

2014թ. նոյեմբերի 25-ին  Երևանում տեղի ունեցավ «Իմ Աստծուն փնտրելիս» երկսերիանոց ֆիլմի առաջին մասի պրեմիերան, տեղեկացնում է «Իմ Աստծուն փնտրելիս» ֆիլմի ստեղծագործական խմբի մամուլի ծառայությունը։

 

Ճամփորդական նոթերի ոճով նկարահանված 50 րոպե տևողությամբ ֆիլմում ներկայացված է Հայերի բացառիկ ներկայությունն Իսրայելում:


Ժապավենը պրեմիերային հաջորդող տարվա ընթացքում որոշակի փոփոխությունների ենթարկվեց, ինչպես նաև ցուցադրվեց սփյուռքի մի շարք կազմակերպություններում, և այժմ ներկայացվում է լայն հանդիսատեսի դատին:


Այժմ ընթացքի մեջ են «Իմ Աստծուն փնտրելիս» ֆիլմի երկրորդ մասի նկարահանման աշխատանքները:
 

 

Իսրայելում հայկական բացառիկ ժառանգության մասին ֆիլմն արդեն հասանելի է համացանցում (տեսանյութ)