«Ֆորսաժ» ֆիլմի 8-րդ մասում կարող է հայտնվել Փոլ Ուոքերի կերպարը

10:54 • 17.11.15

«Ֆորսաժ» մարտաֆիլմի 8-րդ մասում, որն էկրաններին կլինի 2017թ. ապրիլի 14-ին, կարող է հայտնվել ավտովթարի զոհ դարձած Փոլ Ուոքերի կերպարը, գրում է Корреспондент-ը` հղում անելով Master Herald-ին:

 

Հաղորդվում է, որ Բրայան օ’Քոնորին, ում նախորդ մասերում մարմնավորել է Ուոքերը, մտադիր են վերստեղծել համակարգչային գրաֆիկայի և նախորդ սերիաներից կադրերի շնորհիվ։

 

Նկարահանումներին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի դերասանի 2 եղբայրներից մեկը։

 

Ֆիլմի արտադրությամբ զբաղվող Universal Pictures ստուդիան այդ տեղեկությունը դեռ չի հաստատել։

 

Հիեցնենք, որ Ուոքերը մահացել է 2013-ին ավտովթարի հետևանքով։

«Ֆորսաժ» ֆիլմի 8-րդ մասում կարող է հայտնվել Փոլ Ուոքերի կերպարը