Ռոդենի թանգարանը Փարիզում վերաբացվել է վերանորոգումից հետո
Ռոդենի թանգարանը 3 տարվա վերակառուցումից հետո դռներն է բացում այս շաբաթ այցելուների առաջ:
Ինչպես տեղեկացնում է Euromag–ը` Ֆրանսիայի վարչապետը հանդիսավոր կերպով բացել է Ռոդենի վերանորոգված թանգարանը: Հանրության համար թանգարանը կբացվի հինգշաբթի:
Ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի աշխատանքներին նվիրված թանգարանը, որտեղ ցուցադրվում է նաև հանրահայտ «Մտածողը» քանդակը, աշխարհի ամենից շատ այցելվող թանգարաններից մեկն է:
Թանգարանը տարեկան 700 000 այցելու է ունենում:










