Ռուսաստանը 50 մլն դոլար է խոստանում A321 ինքնաթիռի ահաբեկչության կազմակերպիչների մասին տեղեկության դիմաց

13:14 • 17.11.15

Ռուսական հատուկ ծառայությունները 50 մլն դոլարի պարգևատրում են խոստացել A321 ինքնաթիռի ահաբեկչության հետ կապ ունեցողների մասին տեղեկատվության համար, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

«Անվտանգության դաշնային ծառայությունը դիմում է ռուս և միջազգային հանրություններին՝ կոչ անելով համագործակցել ահաբեկիչներին գտնելու հարցում։ Վկայությունների համար, որոնք կօգնենք ձերբակալել հանցագործներին, կտրվի պարգևատրում՝ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով»,- հաղորդել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատել է Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։

 

Ռուսաաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ռուսական ինքնաթիռը պայթեցրած ահաբեկիչներին կգտնեն մոլորակի ցանկացած կետում և կպատժեն: Նա հավելել, որ նրանք, ովքեր կփորձեն աջակցել հանցագործներին, պետք է իմանան, ով բոլոր հետևանքները կընկնեն նրանց ուսերին։

 

Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզու օդային տարածքում` թռիչքից 23 րոպե անց։ Հայտնի է, որ 217 ուղևորով և 7 հոգանոց անձնակազմով ինքնաթիռը պայթել է օդում։