Նորվեգիան և Ֆինլանդիան Ռուսաստանի հարևաններն են, և Մոսկվայի համար շատ կարևոր է, որ այս երկրները որոշեցին արտահայտվել․ Պեսկով
Նորվեգիան և Ֆինլանդիան Ռուսաստանի հարևաններն են, և Մոսկվայի համար «շատ կարևոր է, որ այս երկրները որոշեցին արտահայտվել», այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ: Զրույցի գլխավոր թեման եղել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցը: Կողմերը քննարկել են նաև անվտանգության ապահովումը Բալթիկ ծովի և Եվրոպայի Հյուսիսի տարածաշրջաններում:













