ՄԻԱՎ- վարակակիր Չարլի Շինի նախկին սիրուհիները դատի կտան նրան

17:30 • 18.11.15

Վեց կին հայց է պատրաստել ՄԻԱՎ- վարակակիր դերասան Չարլի Շինի դեմ, գրում է ntv.ru-ն։ Նրանք մեղադրում են 50-ամյա դերասանին սեռական բնույթի բռնի գործողությունների, խարդախության, ինչպես նաև էմոցիոնալ բնույթի մտադրված վնաս հասցնելու համար։

 

Ինչպես TMZ պորտալին հայտնել է Լոս Անջելեսում հայտնի փաստաբանը, վեց կին դիմել է իրեն երկուշաբթի օրը, ևս չորսի հետ նա պատրաստվում է հանդիպել մոտ օրերին: Դերասանի նախկին սիրուհիները պնդում են, որ նրա հետ ինչպես պաշտպանված, այնպես էլ չպաշտպանված սեռական հարաբերություններ են ունեցել: Ընդ որում՝ Շինը, նրանց խոսքով, չի զգուշացրել իր հիվանդության մասին։

 

Դերասանի շրջապատից աղբյուրի խոսքով՝ վերջին երկու տարիներին Շինն ավելի քան 200 զուգընկերուհի է ունեցել։ Նա խոստովանել է, որ հայցերի թիվը երկրաչափական պրոգրեսիայով կարող է աճել։ Մեկ այլ աղբյուր պատմել է, որ դերասանը երբեք չի զգուշացրել իր զուգընկերուհիներին, որ նա ՄԻԱՎ- վարակակիր է։


 

ՄԻԱՎ- վարակակիր Չարլի Շինի նախկին սիրուհիները դատի կտան նրան