Նկարահանվում է Բրյուս Լիի մասին նոր ֆիլմ
Նոյեմբերի 17-ին սկսվել են «Վիշապի ծնունդը» աշխատանքային անվանումով ֆիլմի նկարահանումները։ Երկրպագուները դրանում կտեսնեն Բրյուս Լիի կյանքում ամենահայտնի և ամենահակասական մարտը։ Բրյուսի դերը կկատարի հոնկոնգցի դերասան Ֆիլիպ Նգը, գրում է filmpro.ru-ն:
Բրյուս Լիի կյանքը, կարծես, ձուլված է առասպելներից և լեգենդներից, որոնցից յուրաքանչյուրն արժանի է առանձին ֆիլմի:
«Վիշապի ծնունդը» պատմություն է Բրյուս Լիի և Վոնգ Ջեք Մանի մարտի մասին, որը տեղի է ունեցել 1964-ին և առավել հայտնի է նրանով, որ ոչ ոք մինչ օրս չգիտի` ով է հաղթել։










