Սոչիում սուջուխ վաճառող կնոջ արձան կկանգնեցվի
Ռուսաստանի Սոչի քաղաքում կկանգնեցվի քաղցր սուջուխ վաճառող կոլորիտային կնոջ արձան:
Life News-ը հայտնում է, որ արձանը հեղինակել է Վյաչեսլավ Զվոնովը, որի կարծիքով հենց այդպիսի առևտուր անող կինն է մարմնավորում հայտնի հանգստավայրը:
Ի դեպ, արձանի իսկ ապահովության համար քաղցր սուջուխը ոչ թե կախված` կոմպոզիցիայից «կտրված» է արվելու, այլ արձանին «կպած»:
Սոչիի բնակիչները արդեն իսկ կարծիք են հայտնել, որ արձանը սելֆի անելու հայտնի տեղ է դառնալու քաղաքի հյուրերի շրջանում:










