Չարլի Շինը 10 մլն դոլար է վճարել իր հիվանդության մասին տեղեկությունը գաղտնի պահելու համար
Հոլիվուդյան հայտնի դերասան Չարլի Շինը, ով օրերս պաշտոնապես հայտարարել է տարիներ շարունակ ՄԻԱՎ-ով հիվանդ լինելու մասին, խոստովանել է, որ միլիոնավոր դոլարներ է վճարել տարբեր անձանց` իր հիվանդության մասին տեղեկությունը գաղտնի պահելու համար։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, 50-ամյա Շինը մանրամասնել է, որ անցած մի քանի տարվա ընթացքում մոտ 10 մլն դոլար է ստիպված եղել վճարել ՄԻԱՎ-ի հարցով իրեն շանտաժի ենթարկող անձանց։
Նշվում է, որ բազմաթիվ պոռնոդերասանների հետ իր բուռն կապերով հայտնի Շինն ինքնապաշտպանվել է ու վստահեցրել, որ մշտապես զգոնություն է պահպանել ու իր զուգընկերուհիներից որևէ մեկին չի վարակել:
Սակայն նրա նախկին ընկերուհիներից մի քանիսը պնդում են, որ դերասանն իրենց երբևէ չի ասել ՄԻԱՎ վարակի մասին ու ոչ միշտ է պահպանակներ օգտագործել սեռական հարաբերությունների ժամանակ։










