Լոնդոնի կինոյի թանգարանում բացվել է Ջեյմս Բոնդի ավտոմեքենաների ցուցադրությունը (տեսանյութ)

10:26 • 19.11.15

Լոնդոնի կինոյի թանգարանում նախօրեին բացվել է ցուցադրություն, որտեղ ներկայացվել են հայտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին 24-րդ `«007. Սպեկտր» անվանումով ֆիլմում օգտագործած ավտոմեքենաները, գրում է filmpro.ru-ն։

 

Ցուցադրության ընթացքում հնարավոր կլինի տեսնել նաև այլ տրանսպորտային միջոցներ, որոնք օգտագործվել են ֆիլմում, ինչպես նաև ռեկվիզիտ և հագուստներ, որոնք դարձել են «Բոնդը շարժման մեջ» խորագրով մշտական միջոցառման մասը։

 

Ներկայացվել են ավելի քան 150 նմուշներ, որոնք օգտագործվել են Ջեյմս Բոնդի մասին 24 ֆիլմերում։ Այդ թվում` ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, թռչող սարքեր, փոքրիկ մոդելներ, ինչպես նաև սցենարների իրական օրինակներ:

 

Թանգարանի հիմնադիր և տնօրեն Ջոնաթան Սենդզն իր ուրախությունն է հայտնել ցուցադրության բացման կապակցությամբ:

 

«Մենք անսահման երջանիկ ենք ներկայացնել առաջին ցուցադրությունը, որը նվիրված է «007.Սպեկտր» ֆիլմին։ Մենք մշտապես թարմացնում ենք նմուշները, սակայն մեզ առաջին անգամ է հաջողվել ներկայացնել ավտոմեքենաներ ֆիլմից, որն այժմ ցուցադրվում է աշխարհի բոլոր կինոթատրոններում»,- նշել է տնօրենը։

 

Տեսանյութը դիտել՝ այստեղ։

 

Լոնդոնի կինոյի թանգարանում բացվել է Ջեյմս Բոնդի ավտոմեքենաների ցուցադրությունը (տեսանյութ)