Բարաք Օբաման կպարգևատրի Սթիվեն Սփիլբերգին

13:29 • 19.11.15

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է Ազատության նախագահական շքանշանով պարգևատրել աշխարհի ամենահայտնի կինոռեժիսորներից մեկին` Սթիվեն Սփիլբերգին:

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, բացի Սփիլբերգից կպարգևատրվեն հայտնի երգչուհի և դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը, աշխարհահռչակ ջութակահար Իցհակ Փերլմանն ու բազմաթիվ այլ բնագավառներ ներկայացնող ևս 14 մարդ:

 

«Անհամբեր սպասում եմ այն պահին, թե երբ եմ ԱՄՆ-ի բարձրագույն շքանշանով պարգևատրելու այդ 17 մարդկանց»,-ասել է նախագահ Օբաման:

 

Հայտնի է, որ պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու նոյեմբերի 24-ին ` Սպիտակ տանը։

Բարաք Օբաման կպարգևատրի Սթիվեն Սփիլբերգին