Ջորջ Քլունին, Մայլի Սայրուսը, Բիլ Մյուրեյը և այլ հայտնիներ Սուրբ Ծննդյանը նվիրված շոուի թրեյլերում (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել «Սուրբ Ծնունդը մյուրեյյան ձևով» տոնական շոուի թրեյլերը, որի բեմադրությամբ զբաղվել է Սոֆիա Կոպոլան, գրում է rosbalt.ru-ն:
Համաձայն սյուժեի` Բիլ Մյուրեյը վրդովված է նրանից, որ ընկերներից ոչ ոք չի գալու իր սուրբծննդյան երեկույթին ձնաբքի պատճառով, որը պատել է Նյու Յորքը:
Էմի Փոլերը փորձում է մխիթարել Մյուրեյին և համոզում է նրան շարունակել պատրաստվել երկար սպասված շոուին: Եվ դա նրան հաջողվում է. անկախ եղանակից` տոնակատարությունը, այնուամենայնիվ, կկայանա:
Շոուին կմասնակցեն նաև Ջորջ Քլունին, Մայլի Սայրուսը, Քրիս Ռոքը, Ջեյսոն Շվարցմանը, Ռաշիդա Ջոնսը և ուրիշներ:
Շոուի պրեմիերան կկայանա 2015թ. դեկտեմբերի 4-ին։










