Ադելի նոր ձայնասկավառակը հանվել է վաճառքի

13:52 • 20.11.15

Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելի նոր «25» ձայնասկավառակն այսօրվանից արդեն հասանելի է գնման համար։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, սա տաղանդավոր երգչուհու 3-րդ ստուդիական ալբոմն է, որը վաճառքի է հանվել աշխարհի տարբեր երկրներում նույն ժամին` անտեսելով ժամային տարբեր գոտիների խոչընդոտը:

 

Ոլորտի մասնագետների կանխատեսմամբ՝ «25»-ը բոլոր շանսերն ունի այս և եկող տարվա լավագույն ալբոմի կոչմանն արժանանալու համար:

 

Ադելի նոր ձայնասկավառակը հանվել է վաճառքի