Հնդկական գրաքննությունը կրճատել է Բոնդի մասին նոր ֆիլմում համբույրի տեսարանները. լրատվամիջոցներ

08:48 • 20.11.15

Ֆիլմերի սերտիֆիկացման հնդկական խորհուրդը կրճատել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմում  համբույրի տեսարաները, գրում է Газета-ն` հղում անելով Economic Times թերթին:
 

Ֆիլմը Հնդկաստանում էկրաններին կլինի նոյեմբերի 20-ին։ «007. Սպեկտր» ֆիլմը ստացել է UA վկայականը, որը թույլ է տալիս ֆիլմի անսահմանափակ ցուցադրություն, սակայն նախատեսում է ծնողական հսկողություն մինչև 12 տարեկան հանդիսատեսի համար:

 

«Մենք պետք է զգույշ լինենք այն ֆիլմերի հետ, որոնք ստանում են UA վկայական, քանի որ դրանք կարող են ցուցադրվել հեռուստատեսությամբ հանդիսատեսի բոլոր խմբերի համար։ Պրոդյուսերները համաձայնել են կրճատված կադրերի հետ»,- նշել է աղբյուրը:

 

Թերթը գրում է, որ ֆիլմից կհանվեն կամ կկրճատվեն 4 մասեր, որոնցից 2-ը ներառում են համբույրի տեսարաններ Դենիել Քրեյգի և նրա զուգընկերուհիների` Մոնիկա Բելուչիի և Լեա Սեյդուի մասնակցությամբ: Համբույրների տևողությունը կրճատվել է 50%-ով։


 

Հնդկական գրաքննությունը կրճատել է Բոնդի մասին նոր ֆիլմում համբույրի տեսարանները. լրատվամիջոցներ