Քրիստեն Սթյուարտը նկարահանվել է Կառլ Լագերֆելդի նոր ֆիլմում (լուսանկարներ, տեսանյութեր)

13:30 • 20.11.15

Հռոմում կայանալիք Chanel Métiers d'Arts ցուցադրության համար, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, Կառլ Լագերֆելդը կրկին կարճամետրաժ ֆիլմ է պատրաստում, գրում է buro247.ru-ն:

 

Գլխավոր դերը ֆիլմում կատարել է դերասանուհի և Chanel-ի դիզայների մուսա Քրիստեն Սթյուարտը:
 

Ֆրանսիական նորաձևության տան համար Լագերֆելդը տարեկան 6 հավաքածու է ստեղծում, հեղինակային ֆոտոշարք իրականացնում և պարբերաբար նկարահանում կարճամետրաժ ֆիլմեր:

 

Այս անգամ «Մի անգամ և ընդմիշտ» անվանումով ֆիլմը նվիրված է Գաբրիել Շանելի դերի համար երիտասարդ քմահաճ դերասանուհու ընտրությանը։ Լագերֆելդը նշել է, որ Քրիստենին ճանաչել չի լինի:

 

«Դուք կտեսնեք նրան լսումների ժամանակ, նա ամեն ինչից դժգոհ կլինի: Կկռվի ռեժիսորի և պրոդյուսերի հետ: Ոչ ոք չի ցանկանում նրա հետ գործ ունենալ»,- պատմել է ռեժիսորը:

 

Սցենարի, երկխոսությունների և հագուստների հեղինակն անձամբ Լագերֆելդն է: Նա զբաղվել է նաև դերասանների ընտրությամբ: Տարեց Շանելի դերը կատարել է Ջերալդինա Չապլինը, Harper’s Bazaar պարբերականի խմբագրի դերը կատարել է Լաուրա Բրաունը։


Ֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 1-ին Հռոմում` Chanel Métiers d'Arts ցուցադրության ժամանակ:

Кристен Стюарт сыграла главную роль в фильме Карла Лагерфельда

 

Քրիստեն Սթյուարտը նկարահանվել է Կառլ Լագերֆելդի նոր ֆիլմում (լուսանկարներ, տեսանյութեր)