Միլա Յովովիչը սարսափելի «ծերացել» է ֆիլմի նկարահանումների ժամանակ
Միլա Յովովիչը, ով այժմ նկարահանվում է Քեյփթաունում «Չարիքի ապաստարանը» ֆիլմի 6-րդ մասում, համացանցում տեղադրել է լուսանկար, որում նա տարեց կնոջ տեսքով է։
Մեկնաբանությունում 39-ամյա դերասանուհին նշել է, որ գրիմն արվել է 4 ժամ` սկսած առավոտյան ժամը 5-ից, փոխանցում է filmpro.ru-ն:
Յովովիչը նաև շնորհակալություն է հայտնել իր դիմահարդարներից, ովքեր իսկապես մեծ աշխատանք են կատարել։
Արծաթագույն կեղծամով, խոր կնճիռներով և դեմքին պիգմենտային կետերով դերասանուհին անճանաչելի է դարձել: Նա նաև զգուշացրել է, որ իր հերոսուհին այդ կերպարով կհայտնվի ոչ ֆիլմի վերջում, ինչպես կարող են մտածել շատերը:
Ֆիլմը նկարահանում է Փոլ Անդերսոնը` Յովովիչի ամուսինը, ով նաև ֆիլմի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերի հեղինակն է։










