«Մանկական Եվրատեսիլ-2015» մրցույթում Հայաստանի մասնակիցը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը (թարմացված, տեսանյութ)
«Մանկական Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Միկան փայլուն ելույթ ունեցավ, ստացավ 176 միավոր և գրավեց 2-րդ տեղը:
Մրցույթում 185 միավոր ստացավ և հաղթեց Մալթայի ներկայացուցիչը, որին ամենաբարձ՝ 12 միավոր տվեց նաև Հայաստանը:
Մեր մասնակցին ամենաբարձր՝ միավորներ տվեցին Վրաստանը, Նիդեռլանդները, Ռուսաստանը, Բելառուսը:
«Մանկական Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Միկան փայլուն ելույթ ունեցավ:
Բեմում անկաշկանդ պահվածքով աչքի ընկնող մեր մասնակիցը բեմ էր դուրս եկել Արամ Նիկոլյանի հեղինակած զգեստով:
Համացանցում արդեն տարածվել է Միկայի ելույթի տեսագրությունը:
Մեկնարկեց «Մանկական եվրատեսիլ-2015»-ը: Այս տարի Հայաստանյանը ներկայացնում է Միկան (Միքայել Վարոսյան), ով ելույթ կունենա 11 համարի ներքո։
Միկան կներկայացնի “LOVE” խորագիրը կրող ռոքնռոլ ժանրի երգը:
Երգի երաժշտության հեղինակն է Լիլիթ Նավասարդյանը, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, երաժշտության և խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը:
Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի անցկացվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Այս տարվա նշանաբանն է#Discover (Բացահայտի՛ր):
Հաջողություն ենք մաղթում մեր մասնակցին։
Մրցույթի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ:










