Այժմ ինձ համար բեմ դուրս գալը փորձություն է և հաղթանակ. Դմիտրի Խվորոստովսկի (լուսանկարներ, տեսանյութ)

10:53 • 21.11.15

Օպերային հայտնի երգիչ Դմիտրի Խվորոստովսկին պայքարում է մահացու հիվանդության դեմ. երգչի մոտ ամիսներ առաջ գլխուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել: Սակայն նա չի դադարում համերգներ տալ։ Օրեր առաջ նա ելույթ է ունեցել Բաշկիրիայի օպերային թատրոնում, գրում է Комсомольская правда-ն:


«Դմիտրի Խվորոստովսկին և ընկերները` երեխաների համար» խորագրով համերգը բարեգործական է եղել։ Համերգից ստացված միջոցները փոխանցվել են երեխաների բուժման համար:

 

Երգիչը պատմել է, որ Ուֆա քաղաքում համերգի գաղափարն իր 2 ընկերներինն են` ժամանակակից մեծագույն բաս Իլդար Աբդրազակովինը և գործարար Վասիլի Պեգանովինը:

 

«Այժմ ինձ համար յուրաքանչյուր բեմ դուրս գալը փորձություն է և հաղթանակ: Ես նույնիսկ ստիպված եմ լինում պարտադրել ինձ աշխատել: Սակայն համերգներից հետո ես ինձ ավելի լավ եմ զգում»,- խոստովանել է երգիչը:

 

Ի դեպ, Խվորոստովսկին Ուֆա է եկել նախօրոք և ամբողջ ազատ ժամանակն անցկացրել է կնոջ հետ, ով ոչ մի րոպե ամուսնուն մենակ չի թողել:


Мила КИЯН

 

Այժմ ինձ համար բեմ դուրս գալը փորձություն է և հաղթանակ. Դմիտրի Խվորոստովսկի (լուսանկարներ, տեսանյութ)