Ռուս երգչուհի Ելենա Տեմնիկովան տարհանվել է Միլանի հյուրանոցից (լուսանկարներ)
Իտալիայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման հաջորդ թիրախները կարող են դառնալ Հռոմը և Միլանը: Նշվել են նաև կոնկրետ վայրեր` Միլանի տաճարը և «Լա Սկալա» թատրոնը, ինչպես նաև հասարակական վայրեր` եկեղեցիներ, սինագոգներ, ռեստորաններ, թատրոններ, հյուրանոցներ։
Մի քանի օր առաջ ռուս երգչուհի, «Սերեբրո» խմբի նախկին անդամ Ելենա Տեմնիկովան ամուսնու հետ ժամանել է Միլան` հանգիստը և աշխատանքը համատեղելու համար: Նա վայելել է հանգիստը և լուսանկարներ տեղադրել իր հյուրանոցից, որը տեղակայված է գլխավոր հրապարակում` Piazza Del Duomo-ում, գրում է Комсомольская правда-ն:
Սակայն մեկ օր անց Լենան անհանգստացնող հաղորդագրություններ է գրել` «Մեր հյուրանոցը շրջափակել են, հրապարակում զենքերով մարդիկ են կանգնեցրել, ոչ մեկին ներս չեն թողնում: Մեր համարի տակ ինչ-որ բան են փնտրում: Նման պահերին շատ վախենալու է լինում»:
Այնուհետև երգչուհին տեղադրել է տեսագրություն, որում երևում է` ինչպես են հրապարակով անցնում ռումբերը վնասազերծող սարքավորումները, և կադրեր` ինչպես են մարդկանց տարհանում հյուրանոցի տանիքով:
Այդ ամենից հետո Լենան ամուսնու հետ անմիջապես մեկնել է օդանավակայան:














