Էլդար Ռյազանովին հոսպիտալացրել են Մոսկվայում
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովը հոսպիտալացվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել են ռեժիսորի ընտանիքից:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ Էլդար Ալեքսանդրովիչի առողջական վիճակը վատթարացել է, և նրա մոտ թուլություն է նկատվում, անհրաժեշտ է որոշակի հետազոտություններ անցկացնել: Վերջինիս խոսքով` ռեժիսորին հոսպիտալացրել են հետազոտություն անցկացնելու համար:
Հիշեցնենք, որ Ռյազանովին արդեն հիվանդանոց էին տեղափոխել սեպտեմբերի և հոկտեմբերին` «բուժման կուրսի շրջանակներում»: Իսկ օգոստոսին 88-ամյա ռեժիսորի մոտ անոթների կանխարգելիչ մաքրման միջամտություն է իրականացվել:










