Սիլվեստր Ստալոնեի գեղեցիկ դուստրերն իրարանցում են առաջացրել Հոլիվուդում (լուսանկարներ)
Լեգենդար Ռեմբոյի տանն իսկական մայրիշխանություն է` կինը և 3 դուստրերը, որոնք մեծացել և գեղեցկուհիների են վերածվել: Չորս հիասքանչ կանանց շրջապատում Սիլվեստր Ստալոնեն կարմիր գորգին է հայտնվել «Կրիդ» նոր ֆիլմի պրեմիերայի ժամանակ:
Արտիստը Լոս Անջելեսում ներկայացրել է հայտնի Ռոքիի մասին 7-րդ ֆիլմը, գրում է Комсомольская правда-ն:
Փայլող Սիլվեստրը լուսանկարվել է կնոջ` Ջենիֆեր Ֆլավինի և դուստրերի` Սոֆիի, Սիսթինի և Սքարլեթի հետ:
Դերասանի կինը 1990-ականներին հաջողակ սուպերմոդել է եղել: Նա 22 տարի փոքր է Ստալոնեից: Նախքան ամուսնանալը նրանք հանդիպել են 9 տարի։















