Բրիտանիայում հրաժարվել են «Աստղային պատերազմների» ցուցադրությունից առաջ քրիստոնեական տեսահոլովակ ցուցադրել (տեսանյութ)

16:39 • 23.11.15

Մեծ Բրիտանիայի երեք խոշոր կինոթատրոնների ցանցեր հրաժարվել են իրենց էկրաններին քրիստոնեական տեսահոլովակ ցուցադրել, որն Անգլիկան եկեղեցին նախատեսում էր թողարկել «Աստղային պատերազմներ» ֆիլմի նոր մասի պրեմիերայից առաջ, գրում է lenta.ru-ն։

 

Կինոթատրոնների ղեկավարները որոշումը բացատրել են նրանով, որ գովազդը կարող է դուր չգալ այլ կրոնների հետևող կինոսերներին կամ աթեիստներին։

 

Մեկ րոպե տևողությամբ տեսանյութը ցույց է տալիս տարբեր սեռերի, տարիքների, սոցիալական կարգավիճակների, մասնագիտությունների և ազգությունների մարդկանց, որոնք «Հայր մեր» աղոթքն են կարդում։

 

Անգլիկան եկեղեցին կինոթատրոնների որոշումը խոսքի ազատության դեմ ոտնձգություն և «պարզապես հիմարություն է» անվանել։ Կինոթատրոններն իրենց հերթին հայտարարել են, որ չեն կարող հեռարձակել կրոնական կամ քաղաքական ուղղվածության գովազդ։

 

 

Բրիտանիայում հրաժարվել են «Աստղային պատերազմների» ցուցադրությունից առաջ քրիստոնեական տեսահոլովակ ցուցադրել (տեսանյութ)