Սելին Դիոնը հուզիչ կատարմամբ ոգեկոչել է Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը (տեսանյութ)

19:46 • 23.11.15

American Music Awards-ի կիրակնօրյա համերգի ժամանակ Սելին Դիոնը հանդես է եկել խիստ հուզիչ կատարմամբ:

Ինչպես ընդգծում է Huffington Post-ը` կանադացի երգչուհին  Էդիթ Պիաֆի «Սիրո Օրհներգ» (Hymne A L'Amour) երգով ոգեկոչել է նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը:

Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության բեմում երգն ուղեկցվել է Ֆրանսիայի մայրաքաղաքին նվիրված գեղեցիկ պատկերներով ու հարգանքի տողերով ու ծաղիկներով:

Հիշեցնենք, որ փարիզյան ահաբեկչություններին զոհ է գնացել 129 մարդ, որոնց թվում` 17-ամյա Լոլա Ուզունյանը, վիրավորվել 350 մարդ:
 

Սելին Դիոնը հուզիչ կատարմամբ ոգեկոչել է Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը (տեսանյութ)