«Բախտին հավատանք». Նոյեմբերի 27-ին տեղի կունենա Մայա Աֆրիկյանի հեղինակային երգի երեկոն
Նոյեմբերի 27-ին ժամը 19։00-ին Հայաստանի երաժշտական ընկերության դահլիճում տեղի կունենա «Բախտին հավատանք» Մայա Աֆրիկյանի հեղինակային երգի երեկոն։
Մայա Աֆրիկյանը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժինը: Մի շարք համերգներով հանդես է եկել Երևանում Արցախում, արտերկրում։
2013թ. մասնակցել է Գերմանիայում Կոմիտասին նվիրված 2-րդ միջազգային փառատոնին։ Սույն թվականի հոկտեմբերի 28-ին հանդես է եկել մենահամերգով, որտեղ կատարել է հեղինակային ստեղծագործություններ:










