Ջոնի Դեփն ու Ամբեր Հարդը` հոլիվուդյան կինոպրեմիերայի կարմիր գորգին (լուսանկարներ)

15:28 • 23.11.15

Ջոնի Դեփն ու Ամբեր Հարդը, որոնց նշանադրության մասին հայտնի է դարձել անցյալ տարի, միասին ներկայացել են «Օսկարի» հավանական նոմինանտներից մեկի` «Աղջիկը Դանիայից» դրամայի պրեմիերային։



Ինչպես նշում է Tatler-ը, բավական մեծ տարիքային տարբերությամբ աչքի ընկնող զույգը կարմիր գորգին հայտնվել է շատ համահունչ հանդերձներով. Դեփն ու Հարդը կրել են սև ու սպիտակ կոստյումներ:


Հետաքրքրական է, որ կարմիր գորգին մի քանի րոպե անցկացնելուց հետո 52-ամյա Դեփը վերցրել է լուսանկարիչներից մեկի ֆոտոխցիկն ու ինքն է սկսել լուսանկարել իրեն ուղեկցող 27-ամյա շիկահեր գեղեցկուհուն։

 

Ջոնի Դեփն ու Ամբեր Հարդը` հոլիվուդյան կինոպրեմիերայի կարմիր գորգին (լուսանկարներ)