Բարաք Օբաման կերգի բրիտանական Coldplay ռոք-խմբի նոր ալբոմում

22:08 • 23.11.15

ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի ձայնը հնարավոր կլինի լսել բրիտանական հայտնի Coldplay ռոք-խմբի նոր ալբոմում:


«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով The Sun-ը:

 

Վերջինիս տվյալներով` Coldplay-ն ստացել է այն ձայնագրության օգտագործման թույտվությունը, որտեղ ԱՄՆ Նախագահը կատարում է  Amazing Grace հոգևոր օրհներգը` Չարլսթոնում հարձակման կապակցությամբ տեղի ունեցած սգո արարողության ժամանակ:

 

Նշվում է նաև, որ Օբամային դուր են գալիս ռոք-խմբի ստեղծագործությունները, ինչն էլ, հավանական է, դարձել է աբոմի ձայնագրությանը նրա մասնակցության պատճառը:

 

1996 թվականին հիմնված բրիտանական Coldplay ռոք-խումբը Grammy պատվավոր մրցանակի բազմակի դափնեկիր է: Առավել հայտնի են խմբի «Yellow», «Talk», «Paradise», «Viva la Vida» երգերը:


 


 

Բարաք Օբաման կերգի բրիտանական Coldplay ռոք-խմբի նոր ալբոմում