Փարիզում մահապարտ ահաբեկչի գոտի է հայտնաբերվել, որը հնարավոր է՝ պատկանում է ահաբեկչությունների գործով կասկածյալին

23:21 • 23.11.15

Փարիզի հարավային արվարձաններից մեկում, որտեղ անհետացել է  նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների կազմակերպման հիմնական կասկածյալ Սալահ Աբդեսլամը, մահապարտ ահաբեկչի պայթուցիկներով  գոտի է հայտնաբերվել:

Ինչպես նշում  է Daily Mail-ը` 26-ամյա իսլամիստ–մահապարտի գոտին հայտնաբերվել է Փարիզի հարավային Մոնրուժ թաղամասում տեղադրված աղբարկղերից մեկում, ինչը Փարիզի ոստիկանության կարծիքով նշանակում է, որ Աբդեսլամը հրաժարվել է կատարել իր առաքելությունը, քանի որ գոտու դետոնատորը հանված է եղել: 

 

Փարիզում մահապարտ ահաբեկչի գոտի է հայտնաբերվել, որը հնարավոր է՝ պատկանում է ահաբեկչությունների գործով կասկածյալին