Սկսվել են Սպիտակի երկրաշարժի մասին ֆիլմի նկարահանումները Գյումրիում (լուսանկարներ)
Սպիտակի երկրաշարժի մասին «Երկրաշարժը» ֆիլմի նկարահանման աշխատանքները շարունակվում են նաև Գյումրիում:
Ռուսաստանից նկարահանող խումբը Մոսկվայից եկել է Գյումրի, որտեղ նախատեսված է 27 նկարահանման օր:
Ռուսաստանյան արտադրության այս ֆիլմում ներգրավված են ինչպես ռուսաստանցի, այնպես էլ հայաստանցի անվանի դերասաններ, ինչպիսիք են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Արտյոմ Բիստրովը:
Իսկ այ հայ դերակատարների քասթինգը տևել է կես տարի: Հայտնի է, որ ֆիլմում հանդես կգան Միքայել Պողոսյանը, Սոս Ջանիբեկյանը, Վիկտոր Ստեփանյանը, Հրանտ Թոխատյանը, Տաթևիկ Հովակիմյանը:
Հայտնի է նաև, որ ֆիլմում 100.000 դոլար է հատկացրել Հայաստանի Մշակույթի նախարարությունը, Կինոյի ֆոնդը:
Ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը հույս է հայտնել թե փառատոնային, թե դրամարկղային հաջողություն գրանցել: Նա նաև մտադրություն է հայտնել Հայաստանի կողմից ֆիլմը «Օսկարի» ներկայացնել:


















