Սոֆիա Վերգարան և Ջո Մանգանյելոն ամուսնացել են (լուսանկարներ, տեսանյութ)
Կոլումբացի հայտնի դերասանուհի Սոֆիա Վերգարան ամուսնացել է իր վաղեմի սիրեցյալի` պրոդյուսեր Ջո Մանգանյելոյի հետ։
Ինչպես նշում է Tatler-ը, 43-ամյա Վերգարայի և 38-ամյա Մանգանյելոյի հարսանեկան արարողությունը կազմակերպվել է Փալմ Բիչում, որտեղ հաճելի միջոցառման կապակցությամբ հավաքվել է 400 մարդ։
Հայտնի է, որ Zouhair Murad շքեղ զգեստով հարսնացուին դեպի ծաղկազարդ խորանն է տարել իր 23-ամյա որդին։ Այնուհետև պսակադրության ռոմանտիկ արարողությանը հաջորդել է բուն խրախճանքը, որի ժամանակ փեսան իր սիրելիի համար կատարել է Guns N’ Roses խմբի Sweet Child o' Mine հիթը:

















