Ուիլ Սմիթը ռեփ է կատարել 10 տարվա ընդմիջումից հետո (տեսանյութ)
Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը 10 տարվա ընթացքում առաջին անգամ երգել է բեմում:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Լաս Վեգասում Latin Grammy Awards մրցանակաբաշխության ժամանակ դերասանը կոլումբիական Bomba Estereo խմբի հետ միասին ներկայացրել է Fiesta ստեղծագործությունը: Ուիլ Սմիթը անգլերեն և իսպաներեն ռեփ է կատարել:
47-ամյա դերասանը բազմիցս նշել է երգարվեստ վերադառնալու ցանկության մասին: Վերջինս հոկտեմբերին խոսելով իր երաժշտական կարիերայի մասին՝ նշել է, որ մտադիր է ռեփ-ալբոմ թողարկել և արդեն 3 տասնյակ երգ է ձայնագրել:










