«Օզ երկրի հրաշագործը» ֆիլմի հերոսուհու զգեստը վաճառվել է ավելի քան 1.5 մլն դոլարով (լուսանկարներ)
Զգեստը, որով ամերիկացի դերասանուհի Ջուդի Գարլանդը նկարահանվել է «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմում, Նյու Յորքում Bonhams աճուրդի տան կազմակերպած աճուրդում վաճառվել է ավելի քան 1.5 մլն դոլարով, գրում է BBC-ն:
1939-ին նկարահանված ֆիլմի համար կարված օրիգինալ հագուստը վաճառվել է ընդամենը 3 րոպեում:
Սպասվում էր, որ վանդակավոր սարաֆանի և բլուզի նախնական արժեքը կկազմի 800.000-ից մինչև 1.2 մլն դոլար, սակայն արդյունքում այն վաճառվել է 1.56 մլն դոլարով։
Հայտնի է, որ Գարլանդի հագուստը հայտնվել է մասնավոր հավաքածուում, ընդ որում` գնորդի անունը չի նշվում:
2012-ին դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աճուրդում գնել է կարմիր կոշիկները, որոնցով Գարլանդը նկարահանվել է ֆիլմում, սակայն ավելի ուշ վաճառել է Կինեմատոգրաֆիկ արվեստների և գիտությունների ակադեմիայի թանգարանին։













