Վարչապետը ներկա է գտնվել Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Մեկ ժամ հիշողություն» ներկայացման պրեմիերային
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ներկայացման պրեմիերային՝ բեմադրված ըստ արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» պիեսի:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, ներկայացումը բեմադրել էր ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, իսկ երևանյան բեմում հյուրախաղով հանդես էր եկել համանուն թատրոնը:
Մինչ ներկայացումն սկսվելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ թատրոնի և կինոյի նշանավոր դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի հիշատակը:












