30 տարվա համատեղ կյանքից հետո Գոլդի Հոունը և Քուրթ Ռասելը որոշել են ամուսնանալ

16:08 • 24.11.15

Հանրահայտ ու սիրված դերասաններ Գոլդի Հոունը և Քուրթ Ռասելը կօրինականացնեն իրենց հարաբերությունները։ Այդ մասին հայտնի է դարձել դերասանուհու 70-ամյակի տոնակատարության հենց հաջորդ օրը, գրում է elle.ru-ն։

 

Ամուսնության արարողությունը նախատեսված է հունվարին և տեղի կունենա ապագա ամուսինների ռանչոյում: Այն գտնվում է Կոլորադո նահանգի Ասպեն ձմեռային հանգստավայրի մոտակայքում։

 

Ընտանիքին մտերիմ աղբյուրի խոսքով՝ հանդիսությունը լինելու է քանթրի ոճով՝ «կովբոյական գլխարկներ, ձիեր և ռոք-ն-ռոլ»։

 

Արարողությանը կարևոր դեր է խաղալու դերասանական զույգի ընդհանուր որդի Ուայաթ Ռասելը: Նախկին պրոֆեսիոնալ հոկեյիստը, ով հետագայում ընտրել է դերասանի մասնագիտությունը, ակտիվ զբաղվում է հարսանիքի կազմակերպմամբ, չի բացառվում, որ նա հանդես գա խաչեղբոր դերում։

 

Հոունը և Ռասելը, ով մարտին կդառնա 65 տարեկան, սկսել են հանդիպել 1983 թվականին։

 

Մինչ սիրավեպը Քուրթ Ռասելն ամուսնացած է եղել և ունի որդի, իսկ Գոլդի Հոունը երկու ամուսնություն է ունեցել և ունի երկու երեխա՝ Օլիվերը և Քեթին: 1986 թվականին ծնվել է նրանց ընդհանուր երեխան՝ Ուայաթը։

 

Չնայած Ռասելն ու Հոունը համարվում էին Հոլիվուդի ամենաամուր զույգերից մեկը, նրանք հրաժարվում էին օրինականացնել իրենց հարաբերությունները։

 

 

30 տարվա համատեղ կյանքից հետո Գոլդի Հոունը և Քուրթ Ռասելը որոշել են ամուսնանալ