Ինչպես էին մարդիկ սելֆի անում հեռավոր 1935 թվականին (լուսանկար)

20:47 • 24.11.15

Huffington Post-ն անդրադարձել է շատ վաղ անցյալում արվող սելֆիներին` մի ժամանակաշրջանում, երբ չկային Instagram ու iPhone-ներ:

Այսպես՝ 1935-ին Օնտարիոյում (Կանադա) սելֆի անելու համար այս տղամարդը լար է ամրացրել ֆոտոխցիկի կոճակին, ապա հեռվում տեղավորվել օբյեկտիվի առաջ ու քաշել լարը:

Այժմ նրա ժառանգներից Redditor John_Jard օգտատերը այդ հին ու բարի սելֆին հրապարակել է օնլայն:

Մեր պապերի ողջ հնարամտությամբ հանդերձ, հիշեցնում է աղբյուրը, առաջին սելֆին անելու վաստակը պատկանում է ամերիկացի Ռոբերտ Կորնելիուսին: Նա սելֆի էր արել լուսանկարչության արշալույսին` 1839-ին, Ֆիլադելֆիայում:
 

Ինչպես էին մարդիկ սելֆի անում հեռավոր 1935 թվականին (լուսանկար)