21-ամյա Ջասթին Բիբերը գերազանցել է The Beatles-ի ռեկորդը

14:48 • 24.11.15

Հայտնի երգիչ Ջասթին Բիբերը ռեկորդ է սահմանել Billboard-ի թոփ- 100 ցանկում միաժամանակ ներառված երգերի քանակով, գրում է korrespondent.net-ը։

 

Ամսագրի 2015 թվականի դեկտեմբերի 5-ի վարկանշային ցանկում ընդգրկվել է 21-ամյա երգչի 17 երգ:

 

Նախորդ ռեկորդը պատկանել է լեգենդար The Beatles խմբին, որը 1964 թվականի ապրիլին Billboard-ի թոփ 100-յակում ներառվել է 14 երգով։ Նրանց հաջողությունը 2015 թվականին կրկնել է կանադացի ռեփեր Դրեյքը՝ մարտի 7-ի և հոկտեմբերի 17-ի ցանկերում։

 

Purpose անվանումով Բիբերի նոր ալբոմը թողարկվել է նոյեմբերի 13-ին և անմիջապես հայտնվել է Billboard 200-ի առաջին տեղում։ Բացի այդ, գրեթե բոլոր երգերը հայտնվել են Billboard-ի թոփ- 100-յակի հիթ շքերթում: Ամենաբարձր տեղը՝ 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Sorry երգը, իսկ ամենացածրը՝ 98-րդը՝ Trust երգը։

21-ամյա Ջասթին Բիբերը գերազանցել է The Beatles-ի ռեկորդը