Անդրեյ Գրիգորև-Ապոլոնովը հոսպիտալացվել է. LifeNews

16:48 • 25.11.15

Ռուսական հայտնի ու սիրված «Иванушки International» խմբի անդամ Անդրեյ Գրիգորև-Ապոլոնովը որովայնի սուր ցավերով շտապ տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, տեղեկացնում է lifenews.ru-ն:

 

Երգչին շտապ տեղափոխել են թերապևտիկ բաժանմունք:

 

Բժիշկները նրա մոտ սուր պանկրեատիտ են ախտորոշել:
 

Նրա կինը՝ Մարիան, և մամուլի ներկայացուցիչը հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը:

Անդրեյ Գրիգորև-Ապոլոնովը հոսպիտալացվել է. LifeNews