«Քաղցած խաղերի» վերջին մասը գլխավորել է հյուսիսամերիկյան կինովարձույթը

12:02 • 25.11.15

Հանրահայտ «Քաղցած խաղեր» գիտաֆանտաստիկ ֆիլմաշարի վերջին` 4-րդ մասը (The Hunger Games: Mockingjay, Part 2) գլխավորել է հյուսիսամերիկյան կինովարձույթը։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, անցած հանգստյան օրերի ընթացքում Միացյալ Նահանգների և Կանադայի կինոթատրոններում վաճառվել է 101 մլն դոլարի տոմս։ Այնուհանդերձ, նոր ֆիլմին չի հաջողվել գերազանցել նախորդ մասի` The Hunger Games: Mockingjay, Part 1-ի ռեկորդը` 121.9 մլն դոլար:

 

Աղբյուրը հավելում է, որ «Քաղցած խաղեր» ֆիլմաշարի բոլոր մասերը` բացառությամբ վերջինի, համաշխարհային կինովարձույթում հավաքել են 2.2 մլրդ դոլար։

 

«Քաղցած խաղերի» վերջին մասը գլխավորել է հյուսիսամերիկյան կինովարձույթը