Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերն առաջին անգամ միասին ներկայացել են հանրությանը (լուսանկարներ)

16:53 • 25.11.15

Չնայած Նյու Յորքում պարբերաբար զբոսնելուն և իտալական արձակուրդների ընթացքում պապարացիների օբյեկտիվներում հայտնվելուն՝ մոդել Իրինա Շեյքն ու դերասան Բրեդլի Կուպերը կես տարի չէին մեկնաբանում իրենց արդեն ակնհայտ սիրավեպը, գրում է Tatler.ru-ն։

 

Երկրպագուներն արդեն ակնկալում էին նրանց միասին տեսնել կարմիր գորգին: Սակայն զույգը զարմացրել է բոլորին՝ հայտնվելով երեկույթներից մեկին։

 

Նրանք ներկա են գտնվել դերասանուհի Սալմա Հայեքի ամուսնու՝ ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոյի կազմակերպած երեկույթին։
 

 

Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերն առաջին անգամ միասին ներկայացել են հանրությանը (լուսանկարներ)