«Միսս երկրագունդ» մրցույթի Հայաստանի ներկայացուցիչը տիտղոսի համար կպայքարի մինչև վերջ

10:51 • 25.11.15

Վիեննայում մեկնարկած «Միսս երկրագունդ» գեղեցկության մրցույթին Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գեղեցկուհի Լիլիթ Մարտիրոսյանը «մարտական» է տրամադրված և տիտղոսի համար կպայքարի մինչև վերջ: «Այս պահին շատ լավ եմ, շատ  ուրախ  ու շատ «մարտական»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լիլիթ Մարտիրոսյանը:

 

Նա միջազգային այս մրցույթում արդեն առաջին ձեռքբերումներն ունի. «Տաղանդներ» կոչվող փուլում ներկայացրել է իր նկարչական տաղանդը. արդյունքում` I am woman of the Earth աշխատանքով Լիլիթը հայտնվել է լավագույն հնգյակում: «Տաղանդներ»-ում նկարչական աշխատանք ներկայացնելը պատահական չէ. չունենալով մասնագիտական կրթություն, բայց լինելով արվեստագետի ընտանիքից, արվեստի նկատմամբ սերը Լիլիթը մանկուց է ունեցել՝ նկարում է. Չեխիայում կայացած նկարչական մրցույթում UNESCO-ի մրցանակին է արժանացել: «Արմենպրես»-ին Լիլիթը Վիեննայից փոխանցեց, որ բացի այն, որ «Տաղանդներ» մրցույթում ինքը հայտնվել է լավագույն հնգյակում, այս ընթացքում ընտրվել են 18 ֆավորիտներ« որոնց թվում է նաև ինքը:


Այս տարի «Միսս երկրագունդ» գեղեցկության մրցույթի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ունի իր մասնակիցը: Գյումրեցի 26-ամյա Լիլիթի մասնակցությունը Վիեննայում նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 6-ը կայանալիք այս մրցույթին ապահովել է «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգա»-ն`  նախագահ Աշոտ Խաչատրյան:  «Միսս երկրագունդ» մրցույթն անցկացվում է 15-րդ անգամ:

«Միսս Երկրագունդ» մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա դեկտեմբերի 5-ին:

«Միսս երկրագունդ» մրցույթի Հայաստանի ներկայացուցիչը տիտղոսի համար կպայքարի մինչև վերջ