Նորք–Մարաշում զինված խմբի բացահայտումից հետո 9-րդ փողոցը փակ է, տեղում կան նաև «Շտապօգնության» մեքենաներ (լուսանկարներ)

11:37 • 25.11.15

Երևանի Նորք–Մարաշում զինված 10 քաղաքացիների բացահայտումից հետո Նորք–Մարաշի 9-րդ փողոցում՝ 73-րդ տան մոտ, Ոստիկանությունը փակել է ճանապարհը։ Այս մասին հաղորդում է Նոր Նորքում գտնվող Tert.am–ի թղթակիցը:

 

Այնտեղ հավաքված լրագրողներին թույլ չեն տալիս լուսանկարել, տեսանկարահանել, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար լրագրողներին պատկան մարմինների ներկայացուցիչներն առաջարկել են սպասել ԱԱԾ լրատվության պատասխանատուին:

 

Ապահավության նկատառումներից ելնելով` կան նաև «Շտապ օգնության» մեքենաներ: