Էլդար Ռյազանովի առողջական վիճակն ավելի է վատացել

12:42 • 25.11.15

Խորհրդային կինոյի լեգենդար ռեժիսոր Էլդար Ռյազանովի առողջական վիճակն ավելի է վատացել, հայտնում է tass.ru-ն` վկայակոչելով ռեժիսորի թոռանը` Դմիտրի Տրոյանովսկուն։



«Ցավոք, այսօր պապիս վիճակն ավելի է վատացել»,-ասել է Տրոյանովսկին` հրաժարվելով մանրամասնել, թե կոնկրետ որ հիվանդանոցում է պառկած Ռյազանովը:

 

Նշվում է, որ 88-ամյա ռեժիսորն ընթացիկ տարում մի քանի անգամ հոսպիտալացվել է։ Հայտնի է, որ նա հիվանդանոցում է գտնվում նոյեմբերի 21-ից։

 

Տաղանդաշատ ռեժիսորը նկարահանել է 30-ից ավելի ֆիլմ, որոնց մեծ մասը դարձել են դասական կինոհիթեր: Դրանց շարքում պետք է առանձնացել «Գուսարական բալլադ», «Զգուշացի՛ր ավտոմեքենայից», «Ծառայողական սիրավեպ», «Բաղնիքդ անուշ» ֆիլմերը։


 

Էլդար Ռյազանովի առողջական վիճակն ավելի է վատացել