Վիսոցկու հետմահու դիմակը փարիզյան աճուրդում վաճառվել է 55 000 եվրոյով

20:06 • 25.11.15

Փարիզում Drouot աճուրդի տան կազմակերպած աճուրդում 55 000 եվրոյով վաճառվել  է Վլադիմիր Վիսոցկու հետմահու դիմակը:

Այս մասին հաղորդում է  ТАСС գործակալությունը` նշելով, որ դիմակի նախնական արժեքը կազմում էր 20 000 եվրո:

Վիսոցկու հետմահու դիմակը, ինչպես նաև նրա վերջին բանաստեղծության ձեռագիրը աճուրդի է հանել Վիսոցկու այրին՝ Մարինա Վլադին: Բացիկի վրա  Վիսոցկու ձեռքով գրված վերջին բանաստեղծությունը վաճառվել է 200 000 եվրոյով:


 

Վիսոցկու հետմահու դիմակը փարիզյան աճուրդում վաճառվել է 55 000 եվրոյով