Վլադիմիր Վիսոցկու անձնական իրերը կվաճառվեն Փարիզում կայանալիք աճուրդում

11:34 • 25.11.15

Դերասան, պոետ, երգահան Վլադիմիր Վիսոցկու անձնական իրերը կվաճառվեն Փարիզի Drouot աճուրդում։ Աճուրդի լոտերը ներկայացրել է Վիսոցկու այրին՝ ռուսական ծագմամբ ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Մարինա Վլադին, գրում է РИА Новости-ն։

 

Սպասվող աճուրդի ամենաթանկ լոտը դարձել է Վիսոցկու հետմահու դիմակը՝ բրոնզի և արծաթի խառնուրդից պատրաստված։ Այն գնահատվել է 30-50 հազար եվրո։

 

Լոտերի թվում է նաև Վիսոցկու վերջին բանաստեղծությունը՝ գրված զբոսաշրջային գործակալության ստվարաթղթի վրա: Այն գնահատվում է 10-15 հազար եվրո։

 

Վլադիի անձնական հավաքածուից ներկայացված իրերի թվում կան իր և Վիսոցկու մի քանի լուսանկարներ, որոնց արժեքը 80-ից մինչև 1200 եվրո է գնահատվում։

Վլադիմիր Վիսոցկու անձնական իրերը կվաճառվեն Փարիզում կայանալիք աճուրդում