Երևանում համերգ–երեկո տեղի կունենա՝ նվիրված Վիլլի Վայների ծննդյան 60–ամյակին
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է համերգ-երեկո նվիրված կոմպոզիտոր, ՀՀ Արվեստի Վաստակավոր գործիչ Վիլլի Վայների ծննդյան 60 և ստեղծագործական գործունեության 40-ամյակին :
Համերգը տեղի կունենա 2015-ի նոյեմբերի 25-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տանը:
Վիլլի Վայների հոբելյանական երեկոն իր բնույթով համերգային ծրագիր է, որի ընթացքում կներկայացվեն կոմպոզիտորի վերջին տարիների ստեղծագործությունները հայտնիերաժիշտ-կատարողների և կոլեկտիվների կատարմամբ:
Հոբելյանական երեկոյին մասնակցում են`
Լևոն Մալխասյանը, Վահան Արծրունին, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Աննա Մայիլյանը,Հայկ ՄԵլիքյանը, Երևանի Պետական Կամերային Երգչախումբը/ գեղարվեստական ղեկավար և խմբավար` Հարություն Թոփիկյան/:











