Գեղեցկությունը խնդիր է 2 դեպքում` երբ այն չկա և երբ դրանից բացի ուրիշ ոչինչ չկա. Մոնիկա Բելուչիի մտքերը

00:00 • 26.11.15

Կինոաշխարհի բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը՝ 51-ամյա Մոնիկա Բելուչին շարունակում է ոգեշնչել դիզայներներին և նկարահանվել ֆիլմերում, ինչպես նաև հաճույք ստանալ կյանքից: Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով Բելուչիի հայտնի դարձած մտքերից մի քանիսը:


1. Գեղեցկությունը կնոջ համար խնդիր է դառնում 2 դեպքում` երբ այն չկա և երբ ուրիշ ոչինչ չկա, բացի գեղեցկությունից:

2. Ցանկացած կնոջ դուր է գալիս սիրված լինել:

3. Կյանքիս ամենահաճելի պահերն են երբ ես ուտում եմ և երբ շրջապատված եմ իմ ընկերներով:

4. Պետք չէ ատել քեզ նախաձողներին, քանի որ նրանք ընդունում են, որ դու ավելի լավն ես:

5. Ի՞նչ կանեմ, երբ ծերանամ և հայելու մեջ արտացոլանքս այլևս ինձ չուրախացնի: Կանեմ նույնը, ինչ մայրս էր անում՝ ես հայելուն չեմ նայի, այլ երեխաներիս կնայեմ:

6. Մեզ բոլորիս պատրանք է անհրաժեշտ: Դրա համար ենք մենք ֆիլմեր սիրում:

7. Կանացիությունը ներդաշնակությունը, բնականությունն ու զգացմուքայնությունն է:

8. Մի օր դուստրս ասաց ինձ. «Մամ, ես ուզում եմ քեզ նման լինել: Ես չեմ ուզում աշխատել: Ես ուզում եմ մայրիկ դառնալ, և երբ մեծանամ կաշխատի իմ աղջիկը»: Հիանալի է՝ նա չի կարծում, որ ես աշխատում եմ:

9. Ժամանակի հետ ամեն ինչ քայքայվում է, ինչպես և մարդը:

10. Երբեք չէի ցանկանա կրկին 20  տարեկան լինել:

 

 

Գեղեցկությունը խնդիր է 2 դեպքում` երբ այն չկա և երբ դրանից բացի ուրիշ ոչինչ չկա. Մոնիկա Բելուչիի մտքերը