Սպարտակը չեղյալ է համարել Թուրքիայում ծրագրված 7 հավաք

00:32 • 26.11.15

 «Սպարտակը» առաջիկա ձմռանը որեւէ ուսումնամարզական հավաք չի անցկացնելու Թուրքիայում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

 

«Ձմեռային դադարի ժամանակ «Սպարտակը» ծրագրել էր 7 հավաք Թուրքիայի տարածքում, երեք հավաք անցկացնելու էր «Սպարտակ-2»-ը, երեքը՝ փոխարինողների թիմը, մեկը՝ գլխավոր թիմը:

 

Սակայն այսօր որոշում է կայացվել չեղյալ համարել այդ հավաքները: «Սպարտակի» ղեկավարությունը այլընտրանքային տարբերակներ է փնտրում, որպպեսզի ակումբի բոլոր թիմերը կարողանան ինչպես հարկն է պարտաստվել մրցաշրջանի գարնանային հատվածին»,- նշված է պաշտոնական հայտարարությունում:

 

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի ռազմական ուժերը Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին մոտ կործանել են ռուսական «Су-24» օդանավ:

Սպարտակը չեղյալ է համարել Թուրքիայում ծրագրված 7 հավաք